Հայաստանում շարունակում է «չեմպիոն» մնալ քթի վիրահատությունը. վիրաբույժ
«Հայաստանում հատկապես ամռան շրջանում նկատվում է բժշկական զբոսաշրջության աճ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը:
Նրա խոսքով՝ բժշկական տուրիզմը գնալով կայանում է, դրա մասին է վկայում տարեցտարի գրանցող աճը:
«Եթե նախկինում այդ զբոսաշրջիկները միայն սփյուռքայեր էին, հիմա նաև օտարերկրացիներ են: Գալիս են Շվեդիայից, Դանիայից, ինչպես նաև Միջին Ասիայից, Իրանից ու անգամ Արաբական Էմիրություններից, ովքեր գալիս են բժշկի դիմելու, միաժամանակ երկիրը տեսնելու»,- նշեց վիրաբույժը:
Հայկ Ենոքյանը հայտնեց, որ Հայաստանում դեռ շարունակում է «չեմպիոն» մնալ քթի վիրահատությունը:
«Մեր արտասահմանցի կոլեգաները սկսել են ընդունել, որ Հայաստանում պլաստիկ վիրաբույժները քթի վիրահատության հարցում գերազանցել են շատերին: Մի բան, որ շատ է արվում, լավ է արվում: Տարիների ընթացքում մենք էլ սովորեցինք այդ վիրահատությունն ավելի լավ ու հմուտ կատարել»,- նշեց Ենոքյանը:
Ինչ վերաբերում է գնային համակարգին, նա ասաց, որ Հայաստանում կարողանում են պահել մրցակցությանը դիմացկուն գին. «Այստեղ մի քանի անգամ ավելի էժան է պլաստիկ վիրաբուժությունը, քան օրինակ ԱՄՆ-ում»:
Վիրաբույժը հավելեց, որ անհատների մակարդակով Հայաստանում զարգացում ունեցել են, բայց պետական մակարդակով՝ ոչ: Նրա խոսքով՝ պետական մակարդակով ուշադրությունը կնպաստի նաև բժիշկների արտագաղթի կանխմանը:
Հանդիպմանը ներկա հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները դիմում են նաև հոգեբանական ծառայությունների. «Դիմել են Ամերիկայից, Իսրայելից, Բելգիայից, Անգլիայից, ՌԴ-ից»:
Հոգեբանը հայտնեց, որ գնային առումով մեզ մոտ շատ ավելի թանկ է հոգեբանական ծառայությունները, քան ռուսական շատ քաղաքներում, իսկ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ համեմատած մեզ մոտ ավելի էժան է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին