Փաստաբանների պալատը որոշել է դիմել արդարադատության խորհրդին
Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը օգոստոսի 17-ին քննել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանի՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 23.06.2017թ. որոշման հիման վրա թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
Պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ, փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:
Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դիմել ՀՀ արդարադատության խորհրդին թիվ ԵԿԴ/0298/01/16 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանի վարքագիծը քննարկելու համար:
Որոշումն իրագործելու համար ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հանձնարարել է պալատի աշխատակազմի ղեկավարին խորհրդի որոշումը ներկայացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին