ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբիշները շարունակում են պայքարը։ ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում և դուրս մնացել բրոնզե մեդալի համար պայքարից։
Չալյանը զիջել է Իրանի ներկայացուցիչ Սաեիդ Աբդվալիին։ Կարապետը մեկնարկել էր 1/16 եզրափակչից, որտեղ փայլուն հաղթանակ էր տարել կուբացի Յուրիսանդի Ռիոսի նկատմամբ, 1/8 եզրափակչում՝ գերմանացի Ֆլորիան Նոյմայերին։ Քառորդ եզրափակչում Չալյանը զիջել էր սերբ Վիկտոր Նեմեսին։
71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը պարտվել է իր առաջին գոտեմարտում: 85 կգ Արթուր Շահինյանը որակավորման փուլում հաղթել է Ջեյու Պարկին, սակայն 1/16 եզրափակչից հայ ըմբիշը դուրս է մնացել:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
- Հայ ըմբիշների մրցակիցներն են
- Հայ ըմբիշները վաղը մեկնում են Փարիզ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու