Հայաստանցի շախմատիստը մոտ է հաղթանակին
Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվում է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի եզրափակիչ տուրից առաջ միանձնյա առաջատար է Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը:
Հայաստանցի գրոսմայստերն 8 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Կես միավորով նրան զիջում է ռուսաստանցի միջազգային վարպետ Եվգենի Կալեգինը: Եվս հինգ շախմատիստներ ունեն 5.5-ական միավոր:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուր, 51 մասնակից:
Եզրափակիչ տուրը կկայանա այսօր: Որոշիչ պարտիայում Մովսիսյանը սպիտակներով կխաղա Կալեգինի հետ