Առանց Պերճ Զեյթունցյանի
«Երկարատև հիվանդությունից հետո այսօր առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում մահացել է Պերճ Զեյթունցյանը»,- Panoramam.am-ին ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Պերճ Զեյթունցյանը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, 1938 թվին։ Հայաստան է եկել 1948 -ին, սովորել Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցում: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։
Ստացել է նաև Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ: Այնուհետև՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիր, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիր, Հայաստանի գրողների միության քարտուղար։
Եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը:
Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն:
Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ:
2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Արժանացել է «Հայ արվեստի ասպետ», «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։ 2013 թվին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։ 2016 թվականին ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Նրա գործերը յուրօրինակ են, սիրված, ճանաչելի, փիլիսոփայությամբ ու պարզությամբ լեցուն. «Արշակ երկրորդ», «Մեր թաղի ձայները», «Մեզնից հետո», «Փարիզի համար», «Ամենատխուր մարդը», «Ոտքի, դատարանն է գալիս», «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը», «Վերջին արևագալը», «Ծնվել է ու մահացել»...
Հարակից հրապարակումներ`
- Պերճ Զեյթունցյան. Մեր ժողովրդի երազանքներն երբեմն իրականանում են
- Պերճ Զեյթունցյանի՝ ծանրակշիռ դերակատարությունը (լուսանկարներ, տեսանյութ)
- Լ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆՆ Է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները