Սաակաշվիլին հայտարարել է, թե մի քանի եվրոպական երկիր իրեն քաղաքացիություն է առաջարկել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ պատասխանում է սոցցանցերի օգտատերերի հարցերին:
Նա նշել է, որ քաղաքացիության առաջարկ է ստացել եվրոպական մի քանի երկրներից, սակայն հրաժարվել է ու պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա:
«Ինչպես գիտեք, ես պատրաստվում եմ դա անել սեպտեմբերի 10-ին: Շատերն ինձ խորհուրդ են տալիս դա չանել»,-ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ հիշում է, թե ինչպես «Պուտինի հանձնարարությամբ Իվանաշվիլին իմ քրեական գործ հարուցեց, որպեսզի չկարողանամ մասնակցել վրացական քաղաքականությանը: Հենց այդպես էլ վարվում է Պորոշենկոն, սպառնում է ինձ վերադարձնել Վրաստան: Մինչ հանդիպում ուկրաինա-լեհական սահմանին»:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացին պատրաստ է իր քաղաքացիությունը նվիրել Սաակշվիլիին
- Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիի արտահանձնման հարցով դիմել է մի քանի երկրների
- Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
- Սաակաշվիլին խոսել է Վրաստանում հնարավոր իշխանափոխության մասին
- Սաակաշվիլին հրաժարվել է Լիտվայի քաղաքացիությունից
- Վրաստանը Լեհաստանից հարցում է կատարել Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին
- Լեհ-ուկրաինական սահմանին փնտրում են Սաակաշվիլիին
- Սահակաշվիլին առանց փաստաթղթերի ժամանել է Լեհաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան