Հայ ըմբիշների մրցակիցներն են
Օգոստոսի 21-ին Փարիզում կմեկնարկի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Վաղը գորգ կմտնեն հունահռոմեական 71-75-85-98 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Օգոստոսի 20-ին կշռման արարողությունից հետո հայտնի են դարձել նաև հայ ըմբիշների մրցակիցները։
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Վարշամ Բորանյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակչից, որտեղ կմրցի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Ղանեմի հետ։ Կարապետ Չալյանը (75 կգ) նույնպես կսկսի 1/16 եզրափակչից։ Նրա մրցակիցը Յուրիսանդի Էրնանդեսն է` Կուբայից։ Արթուր Շահինյանը (85 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի կորեացի Յու Պարկի հետ։
Օլիպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) ևս կմեկնարկի 1/16 եզրափակչից։ Ալեքսանյանի առաջին մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհն է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան