«Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։ Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։
« «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը մտահոգել է մեր հայրենակիցներին։ Կան օգնության բազմաթիվ առաջարկներ։ ՀՀ բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին սրտացավության և օժանդակության պատրաստակամության համար։
Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին»,- ասված է ԲՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հատուկ հաշիվների ռեկվիզիտներն են՝
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79
ՀՎՀՀ 04108656
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ դրամ - հ/հ 220129690305000
ԱՄՆ դոլար - հ/հ 220415140015001
Ռուսական ռուբլի - հ/հ 220129690016958
Եվրո - հ/հ 220415140049002
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի անտառ արգելոցի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը 100 000 եվրո է նվիրաբերում
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
- Բնապահպան. Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին