
ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
Փարիզում ընթացոող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ըմբիշները: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ 98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Ալեքսանյանը եզրափակչում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ:
Օլիմպիական խաղերի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհին (Իրան), ապա 1/8 եզրափակչում ոչ մի շանս չէր տվել ամերիկացի Թրեյսի Հանկոկին:
Ալեքսանյանը քառորդ եզրափակչում առավելության էր հասել Ռեւազի Նադարեիշվիլիի, իսկ կիսաեզրափակչում՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի նկատմամբ: