Քննարկվել է Իրանում Հայաստանի բուհերի դիպլոմների ճանաչման հարցը
Իրանում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդրի մասին բարձրաձայնել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մեհդի Զահեդիի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Իրանի գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Մոհամմադ Մեհդի Զահեդին շնորհակալություն է հայտնել հուլիս ամսին Հայաստանի Հանրապետություն իր գլխավորած պատվիրակության այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար` ցանկություն հայտնելով ՀՀ ԱԺ իր գործընկերոջը հրավիրելու Թեհրան:
Խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին՝ ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները