Ավարտին է մոտենում Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:
Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երեկ տեղի են ունեցել 11-րդ խաղափուլի պարտիաները: 11-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Տիգրան Հարությունյանը, ով իր ակտիվում գրանցել է 8 միավոր:
Մանուէլ Պետրոսյանը և Նորայր Թորոսյանը 7-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Բարձրագույն խմբի ուղեգրերի համար պայքարում են նաև 6.5-ական միավոր վաստակած Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Լավագույն եռյակում հայտնվելու տեսական հնարավորություն ունեն նաև Դավիթ Շահինյանը և Դավիթ Քալաշյանը:
1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: