Նիկշա Բավցևիչ. Վերջին տասը րոպեներին մեր մակարդակի վրա չէինք
«Մրցակիցը մեծ փորձ ուներ և 40 րոպե խաղաց նույն տեմպով։ Մենք կարողացանք դա անել միայն 30 րոպե, սակայն այդքանը բավարար չէր հաղթելու համար։ Չորրորդ քառորդում մենք մեր մակարդակի վրա չէինք»,- ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը։
Մարզիչն ամփոփել է խաղի արդյունքները:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ֆանտաստիկ աջակցության համար։ Շատ հաճելի է խաղալ նման մթնոլորտում։ Ափսոս, իմ տղաները պատրաստ չէին որսալ այդ հաճույքը։ Մենք տուգանայինից ներս լավ չպաշտպանվեցինք և շատ անհատական սխալներ թույլ տվեցիք։ Նաև բազմաթիվ հնարավորություններ բաց թողեցինք տուգանայինից դուրս։ Կարող ենք միայն շնորհավորել Բոսնիա և Հերցեգովինային։ Կարծում եմ՝ բոլորս տխուր ենք հիմա, քանի որ չկարողացանք կատարել վերջին քայլը։ Մյուս կողմից մենք կարողացանք վերափոխել բասկետբոլը Հայաստանում։ Ցույց տվեցինք, որ այս թիմն ապագա ունի։ Ցավոք, իմ տղաները միջազգային փորձ չունեին։ Նրանցից շատերն իրենց կարիերայի ամենամեծ խաղերն անցկացրին։ Նրանք չկարողացան լիովին արդարացնել մեր ակնկալիքները։ Մեր մի քանի խաղացողներ վնասվածքներ ունեին և ֆիզիկապես լավ վիճակում չէին։ Ի տարբերություն մեզ՝ բոսնիացիներն ունեին պահեստայինների մեծ նստարան։ Բայց եկեք պատրվակներ չփնտրենք։ Մենք պարտվեցինք, քանի որ չկարողացանք օգտագործել շատ հնարավորություններ»,- նշել է Բավցևիչը։
Հայաստանի հավաքականը՝ Բոնիա և Հերցեգովինայի հետ տնային խաղով (66։83) ավատրել է մրցելույթներն աշխարհի առաջնությունում։ Հայաստանի թիմն A խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը և դուրս մնացել հետագա պայքարից։
Հարակից հրապարակումներ`
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիայի թիմին
- Շվեդիայի հայերը կարող են աջակցել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականին
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Սլովակիային
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել
- Նիկշա Բավցևիչ. Պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է