Փաստաբանը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել ոստիկանության փոխգնդապետի լիազորությունները. «Փաստինֆո»
«Սասնա Ծռեր»-ի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ինքն այսօր ՀՀ ոստիկանապետին է դիմել՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել ուղեկցող գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանի լիազորությունները:
Փաստաբանն այս դիմումը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հղել է 28.06.2017թ. Ավան և Նոր Մոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի նկուղային հարկի խցում ամբաստանյալների նկատմամբ բռնի գործողությունների հետ կապված, երբ ըստ փաստաբանի, մոտավորապես 15 ոստիկան ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին և մնացած ամբաստանյալներին:
«ՄԻԵԴ-ի և ՄԻԵԿ-ի լույսի ներքո Ա.Ղազարյանը համարվում է ենթադրյալ բռնություն գործադրող, և նա ոչ մի դեպքում իրավունք չուներ բռնությունից հետո նորից շփվեր և դատարան բերեր մեր պաշտպանյալներին: Քանի որ մեր մոտ վախ կար, որ մեր պաշտպանյալները կրկին կենթարկվեն խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, փաստացի դատավորի ներկայությամբ նորից Հ.Հարությունյանը բռնության ենթարկվեց Ա.Ղազարյանի կողմից»,- ասել է Արա Ղարագյոզյանը լրատվամիջոցին:
Նյութն ամբողջական կարող եք կարդալ «Փաստինֆո»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին