Ճարտարապետը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ
«Միանշանակ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսքն այսպես սկսեց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանն՝ անդրադառնալով Երևանի որոշ փողոցների անվանափոխության հետ կապված «Ելք» դաշիքնի առաջարկին:
Նրա խոսքով՝ չի կարելի նեղացնել աշխարհայացքն ու քաղաքակրթությունը:
«Ի՞նչ է նշանակում ամեն ինչ փոխել: Ինչու՞ են այս օրերին այդ թեման շոշափում: Նախ ո՞վ է «Ելքը», նախ «Ելք»-ի մուտքը ցույց տվեք, նոր կասեմ»,-ասաց ճարտարապետը:
Առաքելյանի կարծիքով՝ սա ռուս ժողովրդի դեմ է ուղղված. «Չոր եմ ասում, բայց ուզում են հայ ժողովրդին հանել ռուս ժողովրդի դեմ: Ես մեկ ուրիշ կարծիք էլ ունեմ, որ կատարում են դրսի պատվերները: Թող մնա, պատմությունն ինքը կմաքրի»:
Հանդիպմանը ներկա գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ անկախ Խորհրդային, թե անկախ Հայաստանի գործիչներ լինելուց, պետք է փողոցները կրեն այն մարդկանց անուննեը, ովքեր ազգի համար կարևոր գործ են կատարել:
«Օրինակ՝ Տոլբուխինի անվան փողոց ունենք, դրա տեղն ով գիտի, կամ նրա մասին ով գիտի: Ճիշտ է նա ԽՍՀՄ մարշալ է եղել, լավ մարդ է եղել, բայց ի՞նչ է արել նա Հայաստանի համար: Պետք է փողոցներն անվանակոչել ազգային գործունեության չափանիշներով: Քանի որ պատահական անունները շատ են, դրանք պիտի մաքրվեն: Կամ Մաշտոցի պողոտայի դեպքում, ժամանակը շատ լավ բերեց և ամեն ինչ իր ճիշտ տեղը գցեց»,- ասաց գրականագետը:
Դավիթ Գասպարյանի խոսքով՝ թե փողոցների, թե դպրոցների անունների հարցը պետք է շատ լուրջ ձևով պետք է քննի տեղանունների հանձնաժողովը. «Պետք է ազգայնացնել, մաքրել, բայց ծայրահեղությունների մեջ չընկնել: Սովետական բոլոր այն դեմքերը, որոնք ազգին ծառայել են, անպայման պետք է պահպանվեն»:
Գրականագետն անդրադարձավ Էջմիածնի փողոցներին՝ նշելով, որ շատ լավ կլիեր այդ քաղաքի փողոցներն անվանվեին հայ կաթողիկոսների անուններով:
«Պետք է մտածել, ինչպես անել, որ մեր ազգի համար ճիշտ ու լավ լինի: Ժամամակը միշտ ջրի երես է հանում այն ամենն ինչի անարդար փառաբանվել է: Դրանից ելնելով պետք է որոշել, որ անունը թողնել, որը հանել»,- ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա օրինակ բերեց Լենինգրադյան փողոցը. «Կարծում եմ այն պետք է փոխվի: Գիտեմ, որ բազմիցս խոսվել է այդ մասին և շատերը կողմ են, որ այն վերանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: Շատ ճիշտ նախաձեռնություն է և դա պետք է վաղուց արվեր»:
Հուշարձանագետն ընդգծեց նաև,որ արժանիները պետք է շարունակեն ազգի հիշողության մեջ տեղ ունել՝ անկախ նրանից թե, որ ժամանակաշրջանում է ապրել:
Ֆերդինանտ Առաքելյանն էլ վերջում հավելեց. «Համաձայն եմ՝ անուններ կան, որ պետք է հանվի, բայց էնպես չպետք է անել, որ թաց ու չորն իրար հետ խառնվի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին