«Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ. Արծվիկ Մինասյան
Արգելոցային ռեժիմում մարդու միջամտությունն օրենքով արգելված է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե բնապահպան ակտիվիստները պնդում են, որ արգելվում է Խոսրովի անտառ արգելոցում որևէ ծառատունկ իրականացնել, նույնիսկ եթե այն անապատ դառնա: Նրանք նաև պնդում են, որ խոչընդոտելու են որևէ նման նախաձեռնություն` հնարավոր բոլոր քարոզչական մեթոդներով, ուստի ի՞նչ դիրքորոշում է որդեգրել նախարարությունը և ո՞րն է մասնագետների կարծիքն այս հարցում։
Նախարարի խոսքերով՝ բնապահպանների պնդումը հենց օրենքի պահանջ է:
Արծվիկ Մինասյանը միաժամանակ հայտնեց, որ քննարկում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման նոր պլանը:
«Ցանկանում ենք արգելոցի տարածքում ընդգրկել այնպիսի տարածքներ, որոնք ունենան ավելի թույլ ռեժիմ, ինչպիսին արգելավայրային ռեժիմներն են, և որտեղ` առանձին դեպքերում, թույլատրվում են վերականգնողական աշխատանքներ, բայց բուն արգելոցի տարածքում օրենքի պահանջ է, որ չի կարող որևէ ձևով արհեստական կամ մարդու միջամտությամբ բուսածածկ տարածք վերականգնել, դա բնության կանոններին դեմ է»,- ընդգծեց բնապահպանության նախարարը:
Պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է` արգելոցի մոխրացած տարածքը հետագայում հանձնվի որևէ այլ կազմակերպության, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ օրենքի պահանջ է, որ որևէ միջամտություն արգելոցում չլինի, նույնիսկ հետախուզման ենթակա չէ արգելոցի որևէ տարածք, հակառակը` կառավարման նոր պլանով նախատեսվում է ընդլայնել հատուկ պահպանվող տարածքի սահմանները:
«Նման ցանկություն չկա, վստահեցնում եմ մեր հանրությանը` «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ»,- հայտարարեց բնապահպանության նախարարը:
Անդրադառնալով հրդեհի պատճառներին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ հրդեհի առաջացման պատճառների մասով հարուցված է քրեական գործ, և որ մեղավորները կկրեն խիստ պատիժներ:
Ինչ վերաբերում է արգելոցում հրդեհի կանխամտածված լինելու մասին խոսակցություններին, ապա նախարարը բացառեց դա:
Հարակից հրապարակումներ`
- Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
- Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ
- «Խոսրովի անտառ»-ի տնօրեն. Կորուստները անգնահատելի են
- Ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ ևս չափազանցություն է. փոխնախարար
- Վարչապետը՝ հրդեհի մասին. Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
- Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով
- ԱԻՆ. Հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի
- ՀՀ Նախագահին զեկուցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում խոշոր հրդեհի մարման օպերատիվ իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին