Սեպտեմբերի 1-ին լիարժեք դասապրոցես կլինի
Այս տարի սեպտեմբերի 1-ի ուրբաթ օր լինելը շատ ծնողների մոտ շփոթություն է առաջացրել՝ այդ օրը աշակերտները դպրոց գնալու՞ են, լիարժեք դասապրոցես լինելու՞ է, թե՞ ոչ։
Panorama.am-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը հայտնեց. «Սեպտեմբերի 1-ը անկախ նրանից, թե աշխատանքային շաբաթվա որ օրն է, համարվում է ուսումնական տարվա առաջին օր` լիարժեք դասապրոցեսով, աշակերտները դպրոց գնալու են։ Նախարարության օրակարգում օրվա փոփոխության մասին որևէ բան չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները