ԱԱ. Այսօր գորգ կմտնի երեք հայ հունահռոմեական ըմբիշ
Փարիզում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ հայ մարզիկներից Վազգեն Խաչատրյանը (59 կգ) որակավորման փուլում կմրցի Ամերիկայի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի հետ: Կարեն Ասլանյանը (66 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը եգիպտացի Աբուհալիմա Մոհամեդ Աբուհալիման է: Իսկ Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) կսկսի որակավորման փուլից՝ իրանցի Յուսեֆ Ղադերիանի հետ գոտեմարտով:
Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացուցիչ չունի:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն
- ԱԱ. Կարապետ Չալյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում
- Հայ ըմբիշների մրցակիցներն են
- Հայ ըմբիշները վաղը մեկնում են Փարիզ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու