Բակո Սահակյանը հույս ունի՝ «Թուֆենկյան» հիմնադրամը կշարունակի ծրագրերը Արցախում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքն Արցախում, հույս հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի նույն եռանդով իրականացնել իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում