Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 50 դոլարը
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝ կազմելով 47,55 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,31%-ով՝ հասնելով բարելի համար 51,82 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում