
ՀՀ ԱԻ նախարարությունն օգնության ձեռք է մեկնում Վրաստանին
Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ): Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի միջոցով (Virtual OSOCC ազդարարման համակարգ) Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
ՀՀ նախագահի հրահանգով և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարությունն արագ ձեռնամուխ է եղել հարևան Վրաստանին աջակցությունը կազմակերպելու գործընթացին՝ հաշվի առնելով հրդեհի տարածքում առկա կրակի օջախներին մոտենալու ցամաքային ուղիների առկայությունը:
Օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղևորվեցլ է փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:
Հարակից հրապարակումներ`
- Փրկարար ծառայության շարասյունը մեկնեց Վրաստան
- Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին
- Վրաստանում անտառային հրդեհները մարելու համար Ադրբեջանն ու Թուրքիան երկուական ուղղաթիռներ են ուղարկել
- Բորժոմիում չեն կարողանում մարել անտառային հրդեհները