ՃՏՊ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. Լրացված
Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարիամ Աբրահամյանը, 1981 թ. ծնված Իրինա Ոսկանյանը, 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 2000 թ. ծնված Սոֆյա Մանուկյանը, 1952 թ. ծնված Անդի Հակոբյանը և ևս մեկ ուղևոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
12.58 Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1952 թ. ծնված Անի Հակոբյանը, 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյանը տեղափոխվել են Քութաիսիի բազմաֆունկցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 1981 թ. ծնված Իրինա Աբաջյանը և Սուրեն Աբրահամյանը տեղափոխվել են Քութաիսիի Ինտերվենցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: 2000 թ. ծնված Սոֆյա Մաթևոսյանը չի տուժել:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ կնտրոնից կապ է հաստատվել Քութաիսիի բժշկական կենտրոնների հետ, որտեղից հայտնել են, որ տուժածների կայնքին վտանգ չի սպառնում: