Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին
Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու խնդրանքով հարևան Վրաստանը դիմել է Հայաստանին:
ԱԻՆ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ նախարարությունում քիչ առաջ խորհրդակցություն է հրավիրվել, որտեղ քննարկել են Վրաստանի խնդրանքն ու տրամադրվելիք օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնեցին, որ այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է հարևան բոլոր երկրներին: Կոչ է արել կամավորներին ներգրավել հրդեհաշիջման աշխատանքներում:
Վրաստանում չեն ժխտել, որ մարման աշխատանքներում կարող է նաև թուրքական ինքնաթիռ ներգրավվել:
Վերջին տվյալներով, այրվել է 12 հա անտառ: Հրդեհի դեմ պայքարում է 300 հրշեջ, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի 500 աշխատակից:
Բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան