Վրաստանում անտառային հրդեհները մարելու համար Ադրբեջանն ու Թուրքիան երկուական ուղղաթիռներ են ուղարկել
Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, պաշտոնյանները նշում են՝ քամին խանգարում է աշխատանքներին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ուղղաթիռով հետևել է հրդեհին:
«Հիմա իրավիճակն ավելի լավ է: Հստակ նշվել են օջախները: Ուղղաթիռն աշխատում է: Միացել է ևս մեկը: Թուրքիայից երկու ուղղաթիռ է ուղևորվում դեպի Վրաստան: Քամու պատճառով դրանք չեն կարողացել թռիչք իրականացնել առավոտյան»,-«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով, ամենաբարդը մի օջախ է, որի մարման համար այդտեղ պետք է ուղղվեն բոլոր ուժերը:
«Հրդեհի տարածման վտանգ, իհարկե, կա, եթե մենք չառնենք խոտերի այրման դեմը: Եթե մենք հանգցնենք, ապա սրված փուլը կանցնի: Կարծում եմ, մենք կարող ենք դա անել»,-ասել է նա:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանն այսօր ևս մեկ ուղղաթիռ է ուղարկել Վրաստան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան