Ռայան Բոաթրայթ. Շնորհակալ եմ երկրպագուներին ֆանտաստիկ աջակցության համար
Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռայան Բոաթրայն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում: ՀԱՕԿ լրատվականը գրում է, որ նա Հայաստանի թիմի միակ լեգեոներն է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բոաթրայթը Հայաստանի անցկացրած վեց հանդիպումներում բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել: Նա հատկապես աչքի է ընկել իր երեք միավորանոց նետումներով: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Ռայանը խոսել է իր տպավորությունների մասին.
«Հայաստանի թիմում հանդես գալն ինձ համար մեծ փորձ էր: Ես վայելել եմ այստեղ անցկացրած ժամանակը: Երկրպագուներն ինձ շատ են քաջալերել: Շնորհակալ եմ նրանց ֆանտաստիկ աջակցության համար:
Մեր ուժերի սահմաններում արեցինք հնարավոր ամեն ինչ: Կաշխատեմ ավելի ու ավելի լավ խաղալ: Մենք շատ երիտասարդ թիմ ունենք: Հայաստանի հավաքականի բոլոր տղաների համար սա հիանալի միջազգային փորձ էր: Մեր թիմն առաջին անգամ էր այդ մակարդակի բասկետբոլ խաղում եւ մասնակցում աշխարհի առաջնությանը:
Թիմում հիանալի մթնոլորտ էր, տղաները շատ լավն են: Նրանք պրոֆեսիոնալ են եւ կարող են հետագայում ավելի լավ խաղ ցուցադրել»,- ասել է Ռայան Բոաթրայթը:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության նախընտրական փուլի A խմբում զբաղեցրել էր երրորդ տեղը և չէր կարողացել անցնել հաջորդ փուլ: Այսպիսով, Հայաստանի ընտրանին հանդես է գալու B դիվիզիոնում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի բասկետբոլի հավաքականը հանդես կգա աշխարհի առաջնության Բ դիվիզիոնում
- Նիկշա Բավցևիչ. Վերջին տասը րոպեներին մեր մակարդակի վրա չէինք
- Նիկշա Բավցևիչ. Մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիայի թիմին
- Շվեդիայի հայերը կարող են աջակցել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականին