Ռուս հետախույզները Հայաստանի իրենց «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մարզանքներ են անցկացնում
Ռուս հետախույզներն ու օդաչուները ռազմամարզական վարժանքներ են անցկացնում Հայաստանում՝ փորձելով ուժեր տեղափոխել պայմանական հակառակորդի թիկունք: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը հղումով հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներն առաջին անգամ ձեռնամուխ են եղել պայմանական հակառակորդի թիկունք ուժերի արագ տեղափոխման գործողությունների մշակմանը: Ուսումնական միջոցառումներում գործի են դրվել Անդրկովկասում Ռուսաստանի զորամիավորման բանակային օդուժի Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գտնվող «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում անցկացվող հրահանգիչների ղեկավարությամբ պարապմունքների ընթացքում հատուկ նշանակության ջոկատի խմբերը գործնական վարժանքներ են անցկացնում և հատկապես ուսումնասիրում են պայմանական հակառակորդի թիկունք վայրէջքի և դեսանտավորման կարգը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան