Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
««Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը ցույց տվեց աղետների դիմակայության պատրաստվածության մեր ցածր մակարդակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց աշխարհագրագետ, հողագետ Աշոտ Խոյեցյանը։
«Ճիշտ է արտակարգ իրավիճակների նախարարությունը, ոստիկանությունը, բնապահպանական կառույցի հետ առնչություն ունեցող բոլոր օղակները, իմ կարծիքով, արեցին հնարավորը, սակայն աղետների դիմակայման կուլտուրայի բացակայությունը պրոբլեմը բարձրացրեց ավելի լուրջ մակարդակի։ Ըստ էության, մեր հասարակությունը պատրաստ չէ, իսկ հասարակության պատրաստ լինելու պատասխանատվությունը պիտի կրեն համապատասխան կառույցները»,- ասաց աշխարհագրագետը։
Խոյեցյանի խոսքով՝ խնդրի հետ առնչություն ունեցող օղակները նույնիսկ պատկերացում չունեին տարածքի ռելևֆային պայմանների մասին. «Ամեն դեպքում ինչ որ արվեց արժանի է խրախուսանքի, բայց հարցը մնում է բաց, քանի որ եղած պրոբլեմների նկատմամբ վերաբերմունքը պահանջում է շատ ավելի լուրջ պրոֆեսիոնալիզմ»։
Ինչ վերաբերում է կրած վնասներին՝ հողագետն ասաց, որ այս հարցին լիարժեք պատասխան կարելի է տալ միայն լիարժեք մոնիթորինգի իրականացման արդյունքում։
«Նախնական տվյալների համաձայն՝ այրվել է մոտ 3 հազար հա տարածք։ Որքանով կվերականգնվի էկոհամակարգն ամբողջությամբ, շատ դժվար է ասել։ Այս կամ այն բուսատեսակի կամ կենդանատեսակի վնասի խնդիր չէ միայն, արեալին է հասել վնասը, այսինքն՝ այն տարածքին որտեղ ապրում ու զարգանում են բույսերն ու կենդանիները։ Հիմնականում վնասվել են շարժման անհամեմատ սահմանափակ հնարավորություն ունեցող կենդանատեսակները, իսկ բուսատեսակներից հիմնականում վտանգված են այս տարածաշրջանի համար ինքնատիպ համարվող բուսականությունը։ Կաղնու անտառներն այդքան չեն վնասվելու, որքան գիհու և ֆրիգանոիդ բուսականության տարածքը»,- մանրամասնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ
- Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
- «Խոսրովի անտառ»-ի տնօրեն. Կորուստները անգնահատելի են
- Խոսրովում ծխացող օջախներ կան
- Խոսրովի անտառ արգելոցի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը 100 000 եվրո է նվիրաբերում
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
- Բնապահպան. Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին