Նման ծրագրի պարագայում մենք կարող ենք խոսել առաջընթացի մասին. Օլաֆ Զիմելկա
«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրին՝ անկախության 25 տարիների ընթացքում և կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը»,- այս մասին նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն՝ այսօր նախարարությունում KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը հետ հանդիպմանը։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մեր երկրի բարեկամական հարաբերությունները շարունակվելու են թե որպես Գերմանիա՝ առանձին վերցրած երկրի, և թե որպես Եվրամիության անդամ, շարժիչ ուժ ներկայացնող երկրի»,- նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Աշոտ Մանուկյանը։
Հանդիպմանը քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:
KfW գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան նշել է. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել։ Կարծում եմ՝ նման ծրագրի պարագայում մենք կարող ենք խոսել առաջընթացի և հաջորդող քայլերի մասին»,- ասել է Բանկի տարածաշրջանային տնօրենը:
Օլաֆ Զիմելկան պատրաստակամություն է հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում