ԱԱ.Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
ՀԱՕԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 80 կգ Մաքսիմ Մանուկյանն անցել է եզրափակիչ: Մանուկյանը ոսկե մեդալի համար պայքարում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեւի հետ:
Մաքսիմը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ փայլուն կերպով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ղադերիանին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության էր հասել շվեդ Ալեքս Կեսիդիսի, ապա քառորդ եզրափակչում՝ գերմանացի Պասկալ Էիսելի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Մանուկյանը մաքուր հաղթանակ է տարել վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ գոտեմարտում: