Ռաքքայում օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի վրա։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, սրա հետևանքով մեկ օրվա ընթացքում 78 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ռմբակոծության են ենթարկվել Աս-Սահանի և Ալ-Բադու թաղամասերը, ինչպես նաև Աթ-Թաուսիա շրջանը։
Նաև նշվում է, որ Ռաքքայում օդային հարվածներից մոտ 48 ժամ առաջ կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ալ-Հասաքե շրջանի Ջիզաա գյուղին, ինչի հետևանքով 20 բնակիչ է զոհվել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան