Սերենա Ուիլյամսը ՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհի
Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցանկը՝ 2016-ի հունիսի 1-ից մինչև 2017-ի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Forbes-ի տվյալներով` աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցանկը գլխավորում է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: 35-ամյա թենիսիստուհին նշված ժամանակահատվածում վաստակել է 27 մլն դոլար:
Նշենք, որ Forbes-ի տվյալներով, 11 տարի անընդմեջ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշը գլխավորել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, սակայն այս տարի նա նույնիսկ տասնյակում չի հայտնվել: Պատճառը, ըստ հանդեսի, դոպինգային սկանդալն է: Շարապովան որակազրկվել է 2 տարով հակադոպինգային կանոնները խախտելու համար:
Ամսագրի վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է գերմանացի թենիսիստուհի Անժելիկա Կերբերը՝ վաստակելով 12 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականում հայտնվել է ավտոարշավորդ Դանիկա Պատրիկը: Նրա եկամուտը կազմել է 12.2 մլն դոլար:
Լավագույն հինգյակը եզրափակել են Ռոնդա Ռոուզը (11 մլն դոլար) և Վինուս Ուիլյամը (10.5 մլն դոլար):
Ամենաբարձր վարձատրվող մարզուհիների տասնյակում են հայտնվել իսպանացի թենիսիստուհի Գարբինյե Մուգուրուսան (7,7 մլն դոլար), դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնիացկին (7,5 մլն դոլար), թենիսիստուհիներ Ագնեշկա Ռադվանսկան (7,3 մլն դոլար), Էժենի Բուշարը (7,1 մլն դոլար) և Սիմոնա Հալեպը (6,2 մլն դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան