«Ազատ դեմոկրատները» համագումար են հրավիրելու. «Հրապարակ»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն աշնան սկզբին պատրաստվում է համագումար հրավիրել: Օրը դեռևս հստակեցված չէ, սակայն ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել է, որ համագումարի ընթացքում կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք իրենց կուսակցության ծրագրում են՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության հետ կապված․ «Այսինքն՝ այն դիրքորոշումները, որոնք մենք ունենք և ունեցել ենք, հնչեցրել ենք նախընտրական, հետընտրական շրջանում, ևս մեկ անգամ կհստակեցվեն և կբարձրաձայնվեն»։
Ըստ նրա [խոսքի՝ կուսակցությունն այս ընթացքում տարածքային կառույցներում որոշակի ուսումնասիրություններ է արել, փոփոխություններ կատարել, թեև՝ առաջին հերթին պետք է քննարկեին պարտության պատճառները։
«ԱԴ»-ում, փոխնախագահի խոսքով, ներկա պահին հաշվառված է շուրջ 6 հազար անդամ, ունեն նաև համակիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են