Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Volterman» գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը նշել է, որ աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018թ հունվարից և հասանելի կլինեին 131 երկրում։
«1-ին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։ Դա դեկտեմբերին է լինելու։ 2018թ հունվարից կունենանք մասսայական վաճառք շուկաներում և առցանց վաճառակետերում»,-նշել է Թովմասյանը՝ հավելելով, որ արդեն 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք են կատարել։
«Volterman» -ը ստարտ ափ է, որը աշխարհում առաջին խելացի դրամապանակն է արտադրելու։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են