Աբխազիայում կտրել են ՃՈ աշխատակցի ականջը
Աբխազիայում դաժան հաշվեհարդար են տեսել Ճանպարհային ոստիկանության հայազգի աշխատակցի՝ Ալբերտ Զեբելյանի նկատմամբ, երբ նա տուգանել է առանց տեխզննման կտրոնի երթևեկող մեքենայի վարորդին:
Աբխազական լրատվամիջոցի հաղորդմամբ, օգոստոսի 20-ին Սուխումիում ՃՈ աշխատակիցը կանգնեցրել է Այնար Ավիձբայի վարած մեքենան ու տուգանել: Հաջորդ օրը վարորդն իր ծանոթի հետ գնում է Զեբելյանի տուն, ծեծում են նրան ու դեպքի վայրից դիմում փախուստի:
Զեբելյանը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով, կտրված ականջով ու կտրած վերքերով: