Հոնկոնգում թայֆունի պատճառով փակվել են բանկերն ու գրասենյակները
«Հատո» խաղաղօվկիանոսյան թայֆունն այսօր առավոտյան մոտեցել Է Հոնկոնգին: 2012 թվականից ի վեր առաջին անգամ տեղի արբանյակային դիտարանը փոթորկի նախազգուշացման ազդանշանը բարձրացրել է առվելագույն տասներորդ մակարդակի:
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ արևադարձային ցիկլոնը վերջին ժամերին մեծացրել և իր հզորությունը և զգալի վտանգ և ներկայացնում։
South China Morning Post թերթին հղում անելով «ՏԱՍՍ»-ը գրում է, որ իշխանությունների կարգադրությամբ վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցները, հիմնարկությունները, բանկերն ու գրասենյակները: Նավահանգստում դադարեցվել են բեռնաթափման աշխատանքները և սահմանափակված է լաստանավային հաղորդակցությունը:
Իսկ Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթեր: