Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է Միհրան Հարությունյանի դեմ քրգործ հարուցել
Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի դեմ։ Մարզիկի դեմ ոստիկանություն դիմում էր ներկայացրել մոսկվացի մոդել Նիկոլ Տենը՝ նրան մեղադրելով իրեն ծեծի ենթարկելու մեջ։
Rusarminfo-ի հաղորդմամբ՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն `ստուգման ընթացքում աղջկա նկարագրած փաստերը չեն հաստատվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները քրեական հանցագործության որևէ նշան չեն գտել:
Ոստիկանությունը նաև հրապարակել է Նիկոլ Տենի և նրա ընկերուհու հեռախոսային խոսակցությունը, որի ընթացքում մոդելը ընկերուհուն խնդրում է ծեծել իրեն, որպեսզի ոստիկանություն դիմում ներկայացնի Միհրան Հարությունյանի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի կրակոցների միջադեպի հետ. Գիլոյան
- Միհրան Հարությունյան. Ես կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ
- Միհրան Հարությունյանը կրակել է ընկերոջ վրա
- Միհրան Հարությունյանը վերականգնողական փուլում է
- Միհրան Հարությունյան. «Եկա, տեսա, հաղթեցի»