Ունիվերսիադա. Անդրանիկ Կարապետյանը դարձել է փոխչեմպիոն
Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 364 կգ արդյունքով դարձել է փոխչեմպիոն: Առաջին տեղը զբաղեցրած ղազախ մարզիկին Կարապետյանը երկամարտում զիջել է մեկ կգ-ով:
Հայ ծարորդը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 170 կգ: Հրումում Կարապետյանը երկրորդն էր 194 կգ արդյունքով:
Հարակից հրապարակումներ`
- Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր
- Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով
- 3 հայ ծանրորդ կմասնակցի ամառային Ունիվերսիադային
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան