Վրաստանի նախագահը մեկնել է Բորժոմի
Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ մեկնել է Բորժոմի՝ հանդիպելու փրկարարական խմբերին:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած նախագահին տեղեկացրել են, որ հրդեհը մեկուսացվել է, սակայն դեռ կան կրակի մեծ և ուժեղ օջախներ: Այս պահին ուղղաթիռ են սպասում Բելառուսից:
Ըստ աղբյուրի, հրդեհի մարմանն օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև Գերմանիան, Ռումինիան, Հունաստանը: Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն օգնության ձեռք է մեկնել հարևան երկրին:
Նա շնորհակալություն է հայտնել իրենց օգնության ձեռք մեկնած բոլոր երկրներին, այդ թվում և Հայաստանին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը
- Հայ հրշեջ-փրկարարները՝ Վրաստանում
- Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին
- Բորժոմիում չեն կարողանում մարել անտառային հրդեհները