Ձգտելու եմ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանը. Արթուր Ալեքսանյան
«Շատ ուրախ ու հպարտ եմ, որ դարձա աշխարհի եռակի չեմպիոն»,-օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Չեմպիոնի խոսքով՝ բոլոր հաղթանակները յուրահատուկ են և յուրաքանչյուրի համար շատ ծանր աշխատանք է տարվել:
«Աշխարհի առաջնություններում հեշտ մրցակիցներ չեն լինում»,- ասաց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին՝ նա ասաց. «Ձգտելու եմ հաջորդ տարի ինչ մրցաշարերի էլ որ մասնակցեմ՝ նորից ոսկի բերեմ, ձգտելու եմ նաև 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանը»։
Արթուր Ալեքսանյանը շնորհավորելով Մաքսիմ Մանուկյանին՝ ասաց. «Մաքսիմը երկար տարիներ է տանջվել, աշխատել էր, արժանի էր այս տիտղոսին»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Ջուլֆալակյան. Սայթաքումների մասին պետք է մտածել
- Չեմպիոնները ժամանեցին հայրենիք
- Եվս մեկ Աշխարհի չեմպիոն՝ ըմբիշ Մաքսիմ Մանուկյան
- Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն