Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր
Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում դարձել է հաղթող: ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Թովմասյանը ոսկե մեդալը նվաճել է 15.025 միավորով:
Նրա թիմակից Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը (84.150 միավոր): Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկեր վարժության եզրափակչում:
Սուսերամարտիկ Մայքլ Հովհաննիսյանը ճկասուսեր զենքաձևում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով
- 3 հայ ծանրորդ կմասնակցի ամառային Ունիվերսիադային
- Սերգեյ Միքայելյանը` ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր
- Ունիվերսիադա. Թաեքվանդոյի Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը
- Ունիվերսիադա. Հայաստանը ոսկի մեդալ նվաճեց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին