Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
Իրաքում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերի հետ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, քննարկվել է թուրք-իրաքյան հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Մասնավորապես օրակարգային թեման եղել է, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեն:
«Էրբիլից մեր սպասելիքները պարզ և հստակ են: Հանրաքվեն սխալ քայլ է և պետք է չեղարկվի: Մենք պաշտպանում ենք Իրաքի տարածքային ամբողջականությունը»,-ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ հանդիպումից հետո համատեղ մամուլի ժամանակ ասել է Չավուշօղլուն:
Տեղի ունենալիք հանրաքվեն որակելով որպես Իրաքի սահմադրության խախտում՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ամեն գնով փորձում է նվազեցնել քրդերի և Իրաքի ղեկավարության միջև առկա լարվածությունը: Նա նաև Իրաքի սահմադրության խախտում է որակել այն, որ Իրաքի քրդերը իրենց դրոշը ծածանում են Հյուսիսային Իրաքի Քիրքուք շրջանում:
Բացի դրանից ըստ Չավուշօղլուի՝ քննարկվել է Իրաքի հյուսիսիսային Բաշիքա շրջանում Թուրքիայի կողմից հիմնված ռազմաբազայի հարցը: Նա մեկ անգամ ևս պնդել է, որ ռազմաբազան չի խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և հանդիսանում է կարևոր գործոն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Իր հերթին Իրաքի արտգործնախարարը անդրադառնալով Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ թուրք-իրանյան հնարավոր համատեղ օպերացիային՝ ասել է. «Թույլ չենք տա, որ ահաբեկչական կազմակերպությունները վնաս հասցնեն մեր հարևան երկրներին: Քննարկումներ տեղի կունենան, որ հնարավոր համատեղ գործողությունում մենք էլ ընդգրկվենք: Եթե առաջարկ լինի, ապա մեծ հաճույքով կողջունենք: Իրաքի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի»:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան