Տիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթող
Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղի է ունեցել Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի փակման արարողությունը, որին ներկա են գտնվել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 14 օր շարունակ մրցաշարի մասնակիցները պայքարում էին Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար:
Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Տիգրան Հարությունյանը, ով մրցաշարի 3-րդ տուրից սկսած միանձնյա գլխավորել է աղյուսակը: