Դատարանը չբավարարեց Արտուշ Գաբրիելյանին հայտնած բացարկի միջնորդությունը
Դատավար Արտուշ Գաբրիելյանը չբավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:
«Ոչ ժամանակին արված միջնորդություն է, հետագայում դուք կաշկանդված չեք այս միջնորդությունը նորից ներկայացնել: Ներկա պահին գտնվում ենք ամբաստանյալների ինքնությունը պարզելու, պաշտպաններին ներգրավելու և մնացած հարցերում, երբ դրանք կավարտենք միջնորդությունների փուլում, դուք կասեք»,-ասաց դատավորը, ավելացնելով, որ միջնորդությունը քննության առարկա չի կարող դառնալ:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց առարկում է դատավորի որոշմանը, ասաց՝ սա կարևոր փուլ է, պաշտպանները գործում ներգրավում են անօրինական կերպով:
«Նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց շահերը ներկայացնեն հանրային պաշտպանները, և այս միջնորդությունը տեղին է, դուք ամբողջությամբ անցել եք անօրինական գործողությունների, որը որդեգրել էիք ի սկզբանե: Հակառակ դեպքում մենք պաշտպաններով կարող ենք այլ միջոցների դիմել ձեր անօրինականությունների դեմ»,-ասաց նա:
Առարկություն հայտնեց նաև փաստաբան Լուսինե Սահակյանը, ասաց, Քրեական դատավարությունների մասին օրենսգիրքը չի նախատեսում միջնորդությունների փուլ:
Ինեսա Պետրոսյանը նշեց՝ չի հասկանում, ինչով է առաջնորդվում դատարանը, չգիտեն՝ ինչ սկզբունքով առաջնորդվեն փաստաբանները: Նա ընդմիջում խնդրեց, դատարանն էլ խնդրանքը բավարարեց՝ հայտարարելով 30 րոպե ընդմիջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին