Չեմպիոնները ժամանեցին հայրենիք
Քիչ առաջ հայրենիք ժամանեցին ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրները՝ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծափահարություններով ու բացականչություններով չեմպիոներին դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ ու քաղաքացիներ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նրանց ուսերին դափնեպսակ դրեց:
Հիշեցնենք, որ Փարիզում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական 80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձավ չեմպիոն։ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևին։
Աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն։ Հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակչում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն դարձավ երրորդ անգամ։
Տարվա գլխավոր ստուգատեսին Հայաստանից մասնակցում էին Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հայաստանը ներկայացուցիչ չուներ միայն գերծանր քաշային կարգում:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել էր օգոստոսի 21-ին, կշարունակվի մինչև 26-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան