Թուրքմենստանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը
«Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը կխթանի հայ-թուրքմենական հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը միջազգային կառույցներում բազմիցս աջակցել է բարեկամ Թուրքմենստանի նախաձեռնությունները և ակնկալում է հավասարակշռված վերաբերմունք իր համար սկզբունքային հարցերի շուրջ:
Անդրադառնալով երկու երկրների միջև բազմակողմանի կապերի զարգացմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեծ են համագործակցության հնարավորություններն առևտրատնտեսական ոլորտում, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և առողջապահության բնագավառներում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը և կարևորել միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների միջև:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր բնագավառներում և փաստել, որ առաջիկայում Թուրքմենստանը և Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում:
Հանդիպման ավարտին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը
- Հուսով ենք, թուրքմեն գործընկերները կմասնակցեն ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը. Սերժ Սարգսյան
- Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները վերահաստատեցին կառուցողական փոխգործակցության պատրաստակամությունը
- Սերժ Սարգսյան. Թուրքմենստանը վստահելի գործընկեր է
- Սերժ Սարգսյանն ընդունել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են