Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները գնել է Յուվեցի Կարոն. «Առավոտ»
«Առավոտ»-ի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Թերթի աղբյուրի համաձայն, օրերս, նախկին վարչապետը վաճառել է նաև իր ընտանիքին պատկանող գազալցակայանները:
«Դրանք, տարբեր տարիներին հրապարակված տվյալներով, միայն Արտաշատ քաղաքում և հարակից տարածքներում, 8-ն են: «Արգ-Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների ԱԳԼՃԿ-ները, մեր տեղեկություններով, գրանցված են եղել նախկին վարչապետի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի անունով: Վերջինս, Ոստիկանության Արմավիրի վարչության պետն էր: Նա աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների գնորդը նախկին պատգամավոր Կարո Կարապետյանն է: Հանրությանը նա հայտնի է Յուվեցի Կարո անվամբ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա