Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են մի քանի որոշումներ՝ մի շարք դպրոցներ վերակազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես, նախատեսվում է վերակազմակերպել Վ. Դավթյանի անվան N 149, Գ. Զոհրապի անվան N 43, Արթիկի N 7 ավագ դպրոցները, Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը, Գյումրու «Բալատոն» ավագ, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցներ և այլ հաստատություններ:
Որոշումներն ընդունվել են դպրոցների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:
Անդրադառնալով դպրոցների օպտիմալացման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ունենք շատ մեծ տատանում մի աշակերտի ծախսի վերաբերյալ: Պարզվել է նաև, որ դպրոցների զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը շատ խիստ տարբերվում են: Այդ պարագայում հաստատուն ծախսերը՝ տաքացման և այլն, կտրուկ աճում են, իսկ կրթության որակը դրանից չի շահում: Օպտիմալացման գերխնդիրը ոչ մի այն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը»:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտնել է նաև, որ գործընթացի արդյունքում ազատված շենքերն ու տարածքները հիմնականում օգտագործվելու են կրթագիտական նպատակների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան