Նոր ուստարում ընդհանուր առմամբ կմիավորվի շուրջ 14 դպրոց. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դպրոցների օպտիմալացմանը, նշեց, որ դպրոցների միավորումը նոր չէ, դեռևս գարնանից սկսված գործընթաց է և դա, ըստ նրա, օպտիմալացում չէ:
Նախարարի խոսքերով՝ նոր ուսումնական տարում ընդհանուր առմամբ կմիավորվի 14 դպրոց:
«Այն դպրոցներում, որոնք ունեն 60-80 աշակերտ, հոսքային ուսուցում կիրառելը հնարավոր չէ: Եթե դպրոցները մոտիկ են փորձել ենք միացնել: Միավորվում են այն դպրոցները, որտեղ կրթական որակ ապահովելը շատ դժվար էր»,- նշեց Լևոն Մկրտչյանը:
Թափուր շենքերի հարցը ևս կլուծվի, օրինակ` մեկ քոլեջ կտեղավորվի դպրոցներից մեկում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան