Սեպտեմբերի 13-ին 100-ից ավելի փաստաբաններ գործադուլ կանեն. ՀԺ
Սեպտեմբերի 13-ին դատարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկվելու համար մի քանի տասնյակ փաստաբաններ կդիմեն ծայրահեղ քայլի՝ գործադուլի»։
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ գործադուլին կմասնակցեն 100-ից ավելի փաստաբաններ։
«Նշենք, որ փաստաբաններին իրենց խուզարկությունը վրդովեցրեց հատկապես «Սասնա ծռեր» խմբի գործը դատարան ուղարկելուց հետո դատարաններում սկսեցին զննել փաստաբաններին։ Նրանց պնդմամբ, սակայն դա ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն։ Այս պատճառով մի քանի փաստաբաններ տևական ժամանակ է՝ չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը»,-գրել է թերթը։
Գործադուլին մասնակցել պատրաստվող փաստաբան Միհրան Պողոսյանը թերթի հետ զրույցում նշել է, որ դատական համակարգը, ի դեմս դատական կարգադրիչների, ապօրինի պահանջներ է ներկայացնում փաստաբաններին։ «Ինձ խուզարկելու դեպքը այս պահին դեռ չի արձանագրվել, սակայն կարծում եմ, որ փաստաբաններն այս հարցով պետք է դրսևորեն միասնականություն»,-հավելել է վերջինս։