Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է այլ անձի:
Թերթի տեղեկություններով՝ «Նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրեն պատկանող 30% բաժնեմասն է վաճառել: Ավազի այս հանքը գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում, իսկ ավազն արդյունահանվում էր հենց Արաքս գետից: Բնապահպանները բազմիցս են ասել, որ գետից ավազի արտահանումը խախտում է գետի բնական հունը և բնապահպանական խնդիրներով լի է արդյունահանման նման եղանակը»,-գրել է թերթը՝հիշեցնելով, որ ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ» ընկերությունում իր ընտանիքին պատկանող բաժնեմասը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները