Թուրքիայում ձերբակալվել է բրիտանացի զբոսաշրջիկ
Թուրքիայում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի 52-ամյա քաղաքացի, որը փորձել է Թուրքիայից հին մետաղադրամներ դուրս բերել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, 52-ամյա բրիտանացին Թուրքիա էր այցելել ընտանիքի հետ հանգստի նպատակով: Նա թուրքական Բոդրում հանգստավայրում ծովային շրջագայության է դուրս եկել, որի ժամանակ արգելված տարածքում սուզվել է ջուրը: Ծովի հատակից բրիտանացին գտել է պատմական նշանակություն ունեցող 13 հատ բրոնզե մետաղադրամ:
Թուրքիայից հեռանալիս օդանավակայանում բրիտանացու պայուսակի զննության ժամանակ մետաղադրամները հայտնաբերվել և առգրավվել են: Բրիտանացին բերման է ենթարկվել, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել է: 52-ամյա տղամարդուն 3-5 տարվա ազատազրկում է սպառնում պատմամշակության արժեքների մաքսանենգության համար: